ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Րաֆֆու մսխված ժառանգությունը

Րաֆֆու մսխված ժառանգությունը
26.12.2014 | 14:52

2007-ին սկսվեց «Ժառանգություն» կուսակացության վերելքը, որն իր պիկին հասավ 2013-ի նախագահական ընտրություններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ մրցակցություն ցուցաբերեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ոմանց կարծիքով՝ նույնիսկ այդ մրցապայքարի իրական հաղթողն էր ու Բաղրամյան 26 չգնաց զուտ այն պատճառով, որ գործի դրվեց պետական ողջ մեքենան՝ իշխանության վերարտադրությունը կազմակերպելու համար: Հենց այդ պահից էլ դրսևորվեցին Րաֆֆու թույլ կողմերը, ոչ ստանդարտ իրավիճակներում գործելու անկարողությունը: Ամիսների ընթացքում նա փոշիացրեց իր հսկայական քաղաքական, հանրային կապիլտալը: Ես մի քիչ այլ կարծիքի եմ ու վստահ եմ, որ «Ժառանգության» քաղաքական ճգնաժամի ծիլերը տեսանելի էին դեռ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո և հասարակության համար ավելի ակնհայտ դարձան մեկ տարի անց միայն: Հենց խորհրդարանական ընտրություններում՝ Հովհաննիսյանը գնաց անհասկանալի քաղաքական պայմանավորվածությունների՝ իր թիմի հաշվին, նախորդ գումարման խորհրդարանում ունեցած հիանալի խմբակցությունը քաղաքական հիբրիդով փոխարինելու գնով:
Ցավով եմ արձնագրում, բայց փաստ է՝ այսօր Րաֆֆին քաղաքական մենության մեջ է, կուսակցությունում կորցրել է երբեմնի ամենակենսունակ ու հեռանկարային թիմերից մեկը, նրա ինքնուրույն հանրահավաքներին մասնակցում է մի քանի տասնյակ, լավագույն դեպքում՝ մի քանի հարյուր մարդ:
Երկու ներկայացուցչական, քաղաքական մարմիններում՝ «Ժառանգության» կամ նրա բազայի վրա ստեղծված խմբակցությունները հայտնվել են ողբալի վիճակում:
ԱԺ համանուն խմբակցությունում ընդգրկված էր հինգ մարդ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ով ոչ ֆորմալ դաշիքնի մեջ էր «Ժառանգության» հետ, լքել է խմբակցությունը, նախագահական վերջին ընտրություններում չի սատարել իր երբեմնի դաշնակցին: Նորացված ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը միայն ձևականորեն է մնում խմբակցությունում, որպեսզի չկորցնի պատգամավորական մանդատը: Ռուբեն Հակոբյանը խմբակցության ղեկավարն է, բայց ամուր հենարան չունի կուսակցությունում, Թևան Պողոսյանը հավատարիմ է խմբակցության գործելակերպին, սակայն կուսակցական չէ: Զարուհի Փստանջյանը՝ խմբակցության միակ «զտարյուն ժառանգականը», օտարված է խմբակցության գործունեությունից, ու դա տեսանելի է անգամ անզեն աչքով:
Նույն վիճակն է Երևանի ավագանիում գործող «Բարև, Երևան» խմբակցությունում, որի կորիզը դարձյալ «Ժառանգությունն» է: Այստեղ թիմային սկզբունքով գործում են վեց անդամներից երեքը, ովքեր, ըստ էության, կապ չունեն կուսակցության այսօրվա գործունեության հետ, իսկ նրա փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ավագանիում գործում է խմբակցության գծից անկախ, թեև հանրության մեջ այս պահին ամենաշատն է նույնանում «Ժառանգության» հետ:
Մի առիթով ասել էի, որ ընդդիմադիր եռյակը որակապես ոչինչ չի փոխելու երկրում, սակայն խորհդանշելու է «Ժառանգության» ու ՀԱԿ-ի կլանումը ԲՀԿ-ի կողմից: Չեմ սխալվել, որովհետև տրադիցիոն հակասությունների կողքին «Ժառանգությունում» նոր սահմանագիծ է առաջացել՝ Գագիկ Ծառուկյանի գիծն ընդունողների ու դրան ընդդիմացողների միջև:
Մենք գործ ունենք ոչ թե «Ժառանգություն» կուսակցության, այլ Րաֆֆու մսխված ժառանգության հետ: Ու հարկ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքականության ու վարքագծի մեջ փնտրի դրա արմատները:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ